Քաղաքապետի խորհրդականի որդին ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդուն` Սամվել Քոթանջյանին, ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Սարսգյանի ու Գագիկ Մելիքյանի երաշխավորությամբ ազատ են արձակել:

Ոստիկանության լրատվության հետ կապերի ծառայությունից հաստատեցին այս տեղեկությունը` նշելով, որ ստորագրությամբ ազատ են արձակվել նաև կրակոցրի մյուս մասնակիցները:

Հիշեցնենք, որ Արայիկ Քոթանջյանի որդին հետախուզվում էր հունիսի 6-ին՝ ժամը 22.50-ին, Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում հնչեցրած կրակոցների կասկածանքով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին նաև, որ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք կրել) հատկանիշներով:

Սամվել Քոթանջյանը ձերբակալվել էր հունիսի 11-ին:

Տաթև Հարությունյան




Լրահոս