
armlur.am -ին ՀՀ ԱԳՆ -ից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է Պաշտպանության նախարարության ղեկավարության և Զինված ուժերի հրամանատարական կազմի ավանդական հավաքին:Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:Էդվարդ Նալբանդյանը մանրամասն կանգ է առել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա: