Իրաքում գրոհայինները 1700 զինվոր են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները հայտարարել են, որ սպանել են կառավարական բանակի՝ գերի ընկած 1700 զինվորի. տեղեկացնում է Associated Press-ը:

Ի հաստատում այս փաստի՝ գրոհայիններն իրենց կայքերում համապատասխան լուսանկարներ են տեղադրել: Նրանց խոսքով՝ սպանվածները Իրաքի հյուսիս-արևմուտքում մարտերի ժամանակ գերեվարված շիիթ զինվորներ են:

The Wall Street Journal-ի տվյալներով` իսլամիստներն առևանգել են ռազմաօդային ուժերի հարյուրավոր կուրսանտների և զինվորների, և, ամենայն հավանականությամբ, արդեն հաշվեհարդար տեսել նրանց հետ:

Ներկայումս Իրաքի կառավարությունն ամբողջությամբ կորցրել է վերահսկողությունը երկրի հյուսիս-արևմուտքում: Ծայրահեղականներին հաջողվել է գրավել Մոսուլ, Տիգրիտ քաղաքները, ինչպես նաև՝ մի շարք այլ բնակավայրեր:

Նրանք տեղաշարժվում են Բաղդադի ուղղությամբ, որի պաշտպանության համար Իրանից 2 հազար զինվոր է ժամանել:




Լրահոս