Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ հունիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Պրահա:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը:
Պրահայում հանդիպումներ կլինեն խորհրդարանի նախագահ պարոն Յան Համշեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցե¬րի հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաև Չեխիայի Սենատի փոխնագահի, Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև Չեխիայի առաջին փոխարտգործնախարարի հետ:
Նախատեսվում է քննարկել խորհրդարանական համգործակցության ակտիվացման և համատեղ գործերին առնչվող խնդիրներ: