ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԸ ՍԵՎԱՆՑԻ Է ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի երբեմնի սիրելի Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովիկը, վերջին շրջանում մի տեսակ մեկուսացած է: Նա ամիսներով բնակվում է Սեւանում գտնվող իր «Ախթամար» համալիրում` չխառնվելով մայրաքաղաքում տեղի ունեցող որեւէ իրադարձության: Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լեւոն Սարգսյանն ընտրատեղամասում ծեծուջարդ էր սարքում` հանուն ՀՀԿ-ի, իսկ այսօր «աքսորավայրում» է` դժգոհելով, որ ինքն ամեն ինչ արել է Սերժ Սարգսյանի համար, բայց այսօր ուրիշներն են վայելում իշխանությունը: Նշենք, որ Լ.Սարգսյանը վերջին շրջանում շփվում է միայն ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Սերժ Սարգսյանը Ալրաղացի Լյովիկին ուղիղ հասկացրել է, որ պատգամավորական մանդատ ունենալու հույս չպետք է ունենա: Ո՞վ կպատկերացներ. Սերժ Սարգսյանի հայրը դառնալու համար Լեւոն Սարգսյանն իր տղայի անունը Սերժ դրեց: Բայց անգամ այս հանգամանքն այլեւս չի օգնի Լեւոն Սարգսյանին` վերականգնելու առաջվա ազդեցությունը: Սերժ Սարգսյանը երես է թեքել նրանից: Ինչպես հայտնի է, նախագահական նստավայր տեղափոխվելուց հետո Սերժ Սարգսյանը շատ քրեական տարրերի իրենից հեռու է պահում: Գուցե նրանց կարիքը մեկ էլ զգացվի 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ:




Լրահոս