
Բացակա ընկերների փոխարեն քվեարկած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներին առաջիկայում լուրջ տհաճություններ են սպասվում: Հատուկ քննչական ծառայությունն արդեն ընթացք է տվել Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումին: ՀՔԾ-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ դիմումն այս պահին ուսումնասիրվում է, իսկ քրեական գործ դեռեւս չի հարուցվել: Հիշեցնենք, որ Թորոսյանը պահանջում էր քրեական գործ հարուցել ՀՀԿ-ականներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի եւ Արա Բաբլոյանի դեմ՝ լիազորությունների գերազանցման եւ ուրիշի փոխարեն քվեարկելու համար: Ընդ որում, բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու դեպքերը նկարահանվել էին բազմաթիվ տեսախցիկներով: