
Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել Կանադա: Ըստ Համբարձումյանի` մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն այնտեղ կշարունակի ապաքինման գործընթացը: «Այնպես որ, մինչեւ նրա կինը` Մադլեն Թաշճյանը, մտածում է դատական նիստերին ներկա լինել-չլինելու մասին, այդ ընթացքում պլանավորում են նաեւ Սերոբին երկրից դուրս հանել»,-ավելացրեց Համբարձումյանը: Հիշեցնենք, որ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, դատական հայց է ներկայացրել` ընդդեմ Սիլվա Համբարձումյանի` պահանջելով ներողություն խնդրել եւ 1 լումայի փոխհատուցում տալ: Վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Ս.Համբարձումյանը հայտարարել էր, թե 1999-ի դեպքերի վերաբերյալ տիկին Մադլենը ցուցակ կհրապարակի, եթե ամուսնուն խիստ պատիժ տան: