Միայն Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ Կիսելևին հակադարձել ենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամները կրկին անդրադարձան ռուս լրագրող Դմիտրի Կիսելևվի` Հայաստան այցին:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ով էր Կիսելևին հրավիրել ՀՀ, ինչին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Կիսելևը, չգիտեմ, ինչ խնդիրներով էր Հայաստանում, բայց եկել էր, և առիթ էր, որ գար ու հանդիպեր մեզ հետ»:

Նաղդալյանի խոսքով`  այդ հանդիպմանը ոչ իշխանական պատգամավորները ևս հրավիրված են եղել, ու սխալ է տեսակետը, թե իրենք չեն պատասխանել Կիսելևին:

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից հնչող տեսակետեին, թե Կիսելևի հետ հանդիպումը տեր ու ծառայի տպավորություն էր ստեղծում, ԱԺ փոխնախագահ հակադարձեց. «Ո՞վ որոշեց՝ ով շատ լռեց, ով քիչ խոսեց, հակադարձումներ են եղել, ո՞վ է ասում, որ լռություն է եղել, ու տերն ու ծառայի հարաբերություններ են: Կանխակալ վերաբերմունք է, եղել են վաթսունից ավելի ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք ակտիվ հակադարձել են ու իրենց սեփական հարցադրումներն արել».- նկատեց նա:

Տաքսիստի՝ ռուսերեն չիմանալու հետ կապված՝ Նաղդալյանը նկատեց, որ չեն թողել, որ տաքսիստին վիրավորեն ու տեղում արձագանքել են:

Անդրադառնալով ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի` Կիսելևի պաշտպաններին նվիրված բանաստեղծությանը՝ Նաղդալյանն ասաց, որ այս բանաստեղծությունը Վարդանյանը հիշել է վերջերս, ոչ միայն՝ Կիսելևի առիթով, այլև՝ ՌԴ կատարած այցի ժամանակ:

«Այդ մասին խոսվել է ու ընթերցել՝ հիշեցնելու համար, որ 1987-ին ինքն այդպիսի բանաստեղծություն է գրել: Հիմա ուրախ եմ, որ վերընթերցելու առիթ եղավ: Սա մեկ բաժակ ջրում փոթորիկ էր, ու մեր ոչ իշխանական գործընկերներն աշխատեցին իրենց դիվիդենտները քաղել ու ըմբոշխնել այդ թեման: Շատերը թեմա չունեին, ու այդ առումով Կիսելևը ժամանակին էր եկել», – հայտարարեց  նա:




Լրահոս