Մեծ բողոքի ակցիա՝ Հրազդանում. «Միկա ցեմենտ»-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան «Միկա-ցեմենտ» ընկերության 300-ից ավելի աշխատակից բողոքի մեծ ակցիա էր կազմակերպել գործարանի բակում:

Ինչպես արդեն հայտնել է armlur.am-ը, աշխատողները սպառնացել էին, մինչև հունիսի 15-ն իրենց աշխատավարձերը չմարելու դեպքում, շարունակել բողոքը ավելի մեծ թափով: Նրանք պահանջում են 7 ամսվա իրենց աշխատավարձը:

Գործարանի ներկա տնօրինությունն անտարբեր էր բակում կատարվող իրադարձությանը: Այս անգամ, սակայն, աշխատողներին էին միացել գործարանի պահակախումբն ու արտադրամասի վարիչները:

Քանի որ գործարանը պատկանում է ՎՏԲ  բանկին, հեռախոսակապ հաստատեցինք բանկի կողմից գործարանի կառավարիչ նշանակված Արթուր Մուրադյանի հետ: Վերջինս տեղյակ էր գործարանի բակում տեղի ունեցող իրադարձությանը, սակայն, ինչպես ինքն ասաց, գործարան չի շտապում, այլ կարևոր գործեր ունի: Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչ է լինելու աշխատողների աշխատավարձերի հետ, Մուրադյանը պատասխանեց, որ խոստանում է այս 2 օրվա ընթացքում հարցը լուծել՝ կա՛մ վերջնականապես վաճառել գործարանը, կա՛մ պարտքերը վերցնել իրենց վրա:

«Միկա-ցեմենտ»-ի աշխատակիցներին, բնականաբար, չբավարարեց ղեկավար կողմի պատասխանը. նրանք որոշեցին այսօրվանից գործադուլ անել և չդադարեցնելով բողոքը՝ այն հասցնել ընդհուպ մինչև մարզպետարան, որպեսզի գործին միջամտի Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը:

Արևիկ Հակոբյան

unnamed-1-600x450

unnamed-2-600x450

unnamed-3-600x450

unnamed-4-600x450

unnamed-5-600x450

unnamed-6-600x450

unnamed-7-600x450

unnamed-8-600x450

unnamed-9-600x450

unnamed-600x450

 




Լրահոս