«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը եւ մի քանի հասարակական կազմակերպություններ առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական ճակատով են հանդես գալու: Վերջիններս համատեղ փաստաթուղթ են ստորագրել: Հուշագրում մասնավորապես նշվում է, որ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախաձեռնությամբ հրավիրված համատեղ քննարկումների ընթացքում, վերլուծելով Հայաստանում առկա ներքաղաքական վիճակը, նաեւ ելնելով 2012թ. ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ երկրում ձեւավորված նախընտրական իրողություններից եւ երկրի կանխատեսելի ապագայի երաշխավորման խնդրում այդ ընտրությունների ունեցած հույժ կարեւորությունից, որոշում են կայացրել հանդես գալ միասնական ճակատով»: R
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ