«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ` պարզաբանելու, թե եթե Մադլեն Թաշճյանը նշում է, որ ինքը Սիլվա Համբարձումյանին չի ճանաչում, այդ դեպքում որտեղից է տեղեկացել, որ նա 99-ի հետ կապված բացահայտումներ է անելու:
-Ես ասում եմ, որ ես իրան ծանոթ չեմ, ես նստած էի «Մարիոթ» հյուրանոցում, քույր Արուսյակը մոտեցավ, վերցրեց սալատ, մոտեցավ` նստի հաց ուտելու, ասաց, որ Սերոբի կնոջն է սպասում ու սկսեց խոսել: Ասաց, որ ինքը լավ մարդ ա, օգնել ա, 50 հազար դոլար ա տվել մեզ, ես որտեղի՞ց գիտեի դրանք: Լավ մարդ ա, էս ա, էն ա, հետո իրա կինը էկավ, նոր բռնվել էր Սերոբը, 10 օր էր անցել: Ես էլ ասեցի` ինչի՞ եք անհանգստանում… 99-ը հանքի հետ էր կապված, ես հոկտեմբերի 27-ի անուն չեմ տվել, 99-ը թվականին ինքն Ախթալայի առաջին հանքն ա գնել: Մի հատ որ 99-ը չեն լսում, սաղ դրա վրա են գնում, ես հոկտեմբերի 27 չեմ շեշտել: Ինքն ասում էր, որ բացահայտելու է, որ դա իրեն իր սիրուն աչքերի համար չեն տվել, փող են տվել: Ախթալայի հանքն իրեն են տվել կոպեկներով: Մենք երկուսս էլ հոկտեմբերի 27-ի անուն չենք տվել: Բայց Սերոբը որ հոկտեմբերի 27-ով անցել ա, բոլորը գիտեն, հե՛տ գնացեք, թերթերը վերցրե՛ք, նայե՛ք:
-Եւս մեկ անգամ ճշտենք` անձամբ տիկին Թաշճյանին Դուք տեսե՞լ եք: Նա պնդում է, որ Ձեզ չի ճանաչում եւ չի տեսել:
-Այո՛, «Մարիոթ»-ում ենք հանդիպել, դե ինչ ասեմ` մեծ կնիկ ա, ութսունն անց կնիկ ա, շատ ա հիշում արդեն, էն ժամանակ իմ մազերը երկար էր: Հիմա ութսուն անց կնիկ ա, հիշում ա, չի հիշում…բա որտեղի՞ց եմ իմացել, որ տվել են Սերոբին հանքերը: Ես որտեղի՞ց գիտեի, որ իրա ամուսինը 50 հազար ա տվել:
-Տիկին Թաշճյանը նշեց, որ դատական նիստերի ժամանակ Ձեր փաստաբանն ասել է, որ Դուք հայտարարել եք, թե 99-ի մասով ոչինչ չեք ասել: Թաշճյանը նաեւ պնդում է, որ ամեն ինչ անելու է` ապացուցելու համար, որ Դուք պատվեր եք կատարում:
-Ես իմ փաստաբանին ասել եմ, եթե ինքը կլինի դատարանում, ես էլ ներկա կգտնվեմ: Մինչեւ ինքն ապացուցի, մինչեւ էդ անի, ինքն իր մարդուն կվերցնի ու կգնա, տեղյակ չե՞ք, որ տանում են Կանադա: Իսկ քույր Արուսյակի եւ իր խոսակցությանը ես պատահական մասնակցել եմ եւ մոտեցել ասել եմ` ինչի՞ եք վրդովված, լրագրողների հետ հանդիպեք: Ո՞ւմ պատվերն եմ կատարում, սաղի համար հետաքրքիր ա` ով ա Սիլվա Համբարձումյանը: Ես դեռ չեմ գնացել, ես մամուլում դեռ շատ եմ լինելու: Սենց, թե նենց, Սերոբը հոկտեմբերի 27-ով անցել էր, եւ դա է նրա մտավախությունը, բայց ես հոկտեմբերի 27 չեմ նշել, իմ խնդիրը հանքն էր, ես հանքի կռիվ եմ արել: Հիմա էլ մտածում են, թե ես ում պատվերն եմ կատարում, իրենց տակը կեղտոտ ա, իրենց մասին չեն մտածում… ես ոչ մեկի պատվերը չեմ կատարում:
-Իսկ որտեղի՞ց եք տեղեկացել, որ Սերոբ Տեր-Պողոսյանին Հայաստանից տեղափոխելու են Կանադա:
-Գտել են, որ իրեն էնտեղ պետք է վիրահատեն, քիմիա, բանը էնտեղ պետք է անցնի:
Ի՞ՆՉ Է ՆԿԱՏԻ ՈՒՆԵՑԵԼ ՍԻԼՎԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ