Արդեն մի քանի անգամ հրապարակվել է, որ 7օr.am կայքի սեփականատեր, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանին առաջարկվել է ընդգրկվել ԲՀԿ համամասնական ընտրացուցակում: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ կոնկրետ Թեւանյանի մասով Հանրապետական կուսակցությունը ԲՀԿ-ի առջեւ պայման է դրել. նա չպետք է պատգամավոր դառնա: Նշվում է, որ Թեւանյանի պատգամավոր դառնալու հեռանկարը մտահոգում է հատկապես ՀՀԿ երիտթեւին, որոնք ուղղորդվում են նախագահական նստավայրի կողմից: Պատճառն այն է, որ տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը մշտապես կոշտ քննադատության է ենթարկում ՀՀԿ-ին: Մեր ունեցած տեղեկությունը փորձեցինք ճշտել պարոն Թեւանյանից, ով ասաց, թե դրանք ընդամենը բամբասանքներ են, եւ ինքը չի ցանկանում մեկնաբանել նման ինֆորմացիաները:
ԸՆԴԴԵՄ ԹԵՎԱՆՅԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ