ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԱՏ ՉԷ՞
«ՀԱԿ անդամ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը Վարդան Օսկանյանի «սերը» «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության  հանդեպ պայմանավորում է նաեւ նրանով, որ հնարավոր է` Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստան»-ը պայմանավորվածության են եկել իշխանության թեւերը կիսելու շուրջ: «Չի բացառվում, որ հետագայում ԱԺ նախագահի պաշտոնը հասնի Վարդան Օսկանյանին` որպես հետագայի ապահովության քվե,-Aravot.am-ին ասել է Եղիազարյանը` կատակելով.-Վարդան Օսկանյանը Ռոբիկի եւ մյուսների հետագա հարաբերությունների ԱՊՊԱ-ն է»:

ԿԱԽՎԱԾ ԵՆ ԳՏԵԼ
Փետրվարի 14-ին Երեւանում` Սարի թաղի 18 փողոցի տներից մեկում, կախված մարդու մարմին են հայտնաբերել: Պարզվել է, որ դա 52-ամյա Դավիթ Հ.-ն է, ով հաշվառված է եղել այլ հասցեում, սակայն բնակվել է Սարի թաղում:

ԴԱՏԱՐԱՆԸ` ՆՈՏԱՐ
Արտակ Նազարյանի սպանության գործով դատարանը մեկ խնդիր ունի լուծելու՝ մեղադրական եզրակացությունը կնիքով հաստատել: «Առաջին լրատվական»-ին ասել է Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը. «Ըստ էության, դատարանը` որպես այդպիսին, հանդես չի գալիս, այն մի խնդիր ունի լուծելու` մեղադրական եզրակացությունը դատարանի կնիքով հաստատել: Այսինքն` դատարանն ըստ էության նոտարի գործառույթ է իրականացնում»:
 
ՆՈՐ ՖԻԼՄ
«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է «Հովիվ» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Այն առաջին գեղարվեստական ֆիլմն է, որը նվիրված է Գրիգոր Նարեկացուն: Ֆիլմում նկարահանվել է նաեւ պոռնոսկանդալից հայտնի Անժելա Սարգսյանը: Նա մարմնավորել է թագուհու նաժիշտի դերը: Նկարահանումները տեղի են ունեցել մինչեւ սկանդալային միջադեպը:

ԴԻԱԿԱՀԱՆԴԵՍ
Ի պատասխան ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանի գնահատականի, թե Արթուր Բաղդասարյանը քաղաքական դիակ է, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է. «Ամենամեծ քաղաքական դիակը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Լավ կլինի` Մուսինյանը հարցներ Լեւոն Տեր¬Պետրոսյանին, թե ուր էր մարտի 1¬ին, ինչու տեր չկանգնեց իր ժողովրդին, ինչու ալարեց մեկ կանգառ իջնել «Հրազդան» մարզադաշտի իր շքեղ առանձնատնից եւ ֆրանսիական դեսպանության մոտ տեր կանգներ իր ժողովրդին: Այդ քաղաքական դիակը, սակայն, թաքնվել էր Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ազնիվ գործիչների թիկունքում, որոնք իրենց վրա վերցրեցին ողջ ծանրությունը եւ հայտնվեցին բանտերում: Ո՞ւր է այսօր Լեւոն Տեր¬Պետրոսյանի շտաբի պետ, նրա նվիրյալ Ալիկ Արզումանյանը, ո՞ւր են նրա մյուս նվիրյալներ Խաչատուր Քոքոբելյանը, Արարատ Զուրաբյանը եւ այլք»:

ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ
ՀԱԿ անդամ 8 քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել, որտեղ ՀԱԿ-ի Արաբկիրի տարածքային գրասենյակն ազատելու դատարանի որոշումը գնահատում են որպես քաղաքական հետապնդում: «Համոզված ենք, որ ԱԺ ընտրություններից առաջ Կոնգրեսի շտաբի փակումը միտված է Արաբկիր համայնքում Կոնգրեսի նախընտրական աշխատանքները ձախողելուն: Պահանջում ենք իշխանություններից անհապաղ դադարեցնել հետապնդումները «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության եւ Կոնգրեսի տարածքային կառույցի նկատմամբ»,-ասված է հայտարարությունում:




Լրահոս