ՀՅԴ-ԻՑ ԵԿԵԼ Է ՆԱՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հաշիվ է պահանջում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դեռ նախորդ շաբաթ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը գրավոր հարցում է ուղարկել Այվազյանին՝ պահանջելով իրենց ներկայացնել այդ հանձնաժողովում գազամատակարարման ոլորտի ուսումնասիրության համար ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները՝ ի՞նչ է արվել այս ընթացքում, ի՞նչ արդյունքներ են գրանցել, իսկ եթե ոչինչ չի արվել, ապա ինչո՞ւ, ո՞ւմ մեղքով: ԱԺ ՀՅԴ խմբակցությունից հաստատեցին Այվազյանին նամակ ուղարկելու փաստը` հավելումով, որ Վարդան Այվազյանը դեռ չի պատասխանել ՀՅԴ-ին, նույնիսկ հայտնի չէ՝ կպատասխանի, թե ոչ:




Լրահոս