ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7 ՄԼՆ ԵՎՐՈ` ԹԱՏՐՈՆԻՆ

Կառավարությունը հավանություն է տվել «Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության եւ Էրստե բանկի միջեւ արտահանման վարկային համաձայնագրի եւ կանխավճարային վարկային համաձայնագրի նախագծերին: Գործադիրի հավանությունն են ստացել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության եւ ակադեմիական թատրոնին 7 մլն եվրոյի չափով եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ 2 մլն եվրոյի չափով տեխնիկական, լուսային եւ ձայնային վերազինման պայմանագրերի նախագծերը: Նախատեսվում է մինչեւ 2015թ. օգոստոսը ավարտել նշված մշակույթի օջախների բեմի տեխնիկական վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն համերգասրահներին եւ թատրոններին ներկայացվող միջազգային չափանիշներին:

ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒՆ

Երգչուհի Բեյոնսեն նետվել է պաշտպանելու ամուսնուն իր գործընկերոջից՝ ռեփեր 50 Cent-ից: Լոս Անջելեսում միջոցառումներից մեկի ժամանակ երգչուհուն թվացել է, թե 50 Cent-ը վիճում է Ջեյ Զիի հետ: «Նա մոտ վազեց ու այսպես միանգամից. «Ի՞նչ է: Ահա իսկական Բոնին ու Քլայդը: Ապա ռիսկի դիմիր»,-պատմել է ռեփերը՝ ասելով, որ երգչուհին իր վրա չռել էր աչքերը: «Ջեյ Զին ծիծաղեց ու ասում է ինձ՝ տեսնում ես, թե ինչ վիճակ է»,- հավելել է 50 Cent-ը:

17 ԱՆԳԱՄ ՄԵԾ ՄՈԼՈՐԱԿ

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են հեռավոր համաստեղությունում գտնվող քարքարոտ մոլորակի նոր տեսակ, որի վրա հավանաբար կարող է գոյություն ունենալ կենսաբանական կյանք: «Kepler-10c» մոլորակի (անվանում են նաեւ «Մեգա-Երկիր») զանգվածը 17 անգամ գերազանցում է Երկրինը, իսկ տրամագիծը երեք անգամ ավելի մեծ է։
Աստղագետները զարմանում են, թե ինչպե՞ս է այդքան ծանր, հսկա մոլորակը կարողացել ամբողջական մնալ՝ չկորցնելով իր մթնոլորտը եւ չվերածվելով գազային տիտանի, ինչպես Յուպիտերը: Գիտնականները գտնում են, որ «Kepler-10c»-ը Երկիր մոլորակից երկու անգամ մեծ է եւ գրեթե 11 մլրդ տարեկան է:




Լրահոս