ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակն ի՞նչ չափով է նշանակվում:

Ռուզաննա Տոնոյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Տոնոյանի հարցին ի պատասխան հայտնում ենք, որ զինծառայողների հաշմանդամության կենuաթոշակը նշանակվում է հետեւյալ չափերով՝
ա) 1-ին խմբի հաշմանդամներին՝ ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 70 տոկոuի չափով, բայց ոչ պակաu Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված բազային (5800 դրամ) կենuաթոշակի 200 տոկոuից.
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին՝ ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 60 տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային կենuաթոշակի 150 տոկոuից.
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին՝ ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 40 տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային կենuաթոշակից:

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2008 թվականին նվազել է ՀՀ սահմանները պաշտպանելիս եւ զինծառայության ընթացքում պատճառական կապով հաշմանդամ ճանաչվածների թիվը: Օրինակ՝ 2011 թվականին զինծառայությունից հաշմանդամությունը կազմել է 267, ՀՀ սահմանները պաշտպանելիս՝ 27 անձ:

 

ՀԱՐՑ. Եթե վթար-վրաերթ է տեղի ունեցել, արդյունքում մարդ է մահացել, որից հետո վարորդը դիմել է փախուստի, այդ դեպքում ի՞նչ է սպասվում նրան: Հետագայում ի՞նչ պետք է անի նա:

Ստելլա Մխոյան (37 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետեւանքների առաջացման դեպքում պատժվում է տուգանքով՝
նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն օրենքի 242-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համաձայն` ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը…
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե ցավալի է նման դեպքերի առկայության փաստը: Պաշտոնական տվյալների համաձայն` անցած 1 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ի՞նչ կարգով են հողի հարկ վճարողների եւ հողերի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում հարկային մարմիններին:

Հարություն Գաբրիելյան (43 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկ վճարողների եւ հողերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշմամբ, համաձայն որի՝ մինչեւ գնահատման (վերագնահատման) տարվա oգոuտոuի 1-ը տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա հողի հարկ վճարողներին uեփականության կամ անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով պատկանող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային եւ մարզային ստորաբաժանումները տրամադրում են հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը տրամադրում են տեղեկություններ՝ նախորդ ամսվա ընթացքում հողամասերի սեփականատերերի եւ օգտագործողների փոփոխման, հաշվառման եւ գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղական մարմիններն էլ փորձում են ամեն գնով հավաքագրել այդ հարկը՝ չմշակվող կամ ոչ բերրի հողերի հաշվին բյուջեի միջոցները համալրելու նպատակով:




Լրահոս