Անտեսելով ահագնացող շոգը՝ այս պատանիները վաղ առավոտից իրենց նկարակալներով հավաքվել էին Աբովյան փողոցում և մեկը մյուսից գեղեցիկ աշխատանքներ էին ստեղծում:
Նրանք տարբեր թեմաներ էին ընտրել, բայց հպանցիկ հայացքն անգամ համոզմունք էր ներշնչում՝ թեև երիտասարդ տարիքին, նրանցից ամեն մեկը արվեստագետի խոստումնալից ապագա ունի: