ՓՈՂԵՐԸ ՔԱՄՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանը սկսել է պարզել իրեն ձայներ խոստացած, սակայն չտված հեղինակությունների հետ հարաբերությունները: Նա կանչել է Հրազդանում «կշիռ» ունեցող իր թիմակիցներից Աղվես Մայիսին, Նազար Անդոյին, Բուլեյլի Լյովային եւ պարզաբանում պահանջել: Ըստ Henaran.am-ի` վերջիններս քաղաքապետին խոստացած ձայները չեն ապահովել, ինչի համար էլ նա մրցակցին հաղթել է ընդամենը 1573 ձայնի տարբերությամբ:  Եւ սա այն դեպքում, երբ մեր ունեցած տեղեկություններով` իշխանությունները 3,5 միլիոն դոլար են ծախսել` Դանիելյանի հաղթանակն ապահովելու համար:




Լրահոս