«10 տարի է` աշխատում եմ, նորմալ է»:
Մեր պաշտոնյաները նման են բանկային ավանդի, եւ երբ որոշակի ժամկետ է լրանում, սկսում են ասել, թե ամեն ինչ նորմալ է: Ընդ որում, կլոր թվերի հանդեպ հակումը նաեւ այս դեպքում է դրսեւորվում: Տպավորություն է ստեղծվում, որ եթե տասի փոխարեն Կենտրոնի թաղապետն ութ տարի աշխատեր, ապա հաստատ ոչինչ նորմալ չէր համարի եւ գուցե սկսեր այդպես էլ չիրականանալիք կիսատ գործերից խոսել: «Հոբելյանը» կլոր է, ու ամեն ինչ ավարտված կարելի է համարել: Պարզապես հետաքրքիր է, որ Երեւանի քաղաքապետը ձյան մաքրման աշխատանքների համար զոհաբերեց հենց Գյանջումյանին: Մինչդեռ քաղաքի բոլոր համայնքներում նույն վիճակն էր: