«Զոռով-շառով հանրապետական չեն դարձնում»:
Դե իհարկե, մենք էլ ենք այդպես կարծում: Ավելին, ամեն օր տեսնում ենք, թե այս անտանելի ցրտի պայմաններում ՀՀԿ-ի գրասենյակների առաջ ինչ անծայրածիր հերթեր են գոյացել: Մեր հայրենակիցները, ամեն ինչ մոռացած, շտապում են րոպե առաջ նժդեհական կուսակցության հետեւորդը դառնալ: Բայց այդ երեւակայական դաշտից երբ անցում ենք կատարում դեպի իրականություն, պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն Հայաստանի ամենամերժված կուսակցություններից մեկն է: Եւ զարմանալի է, որ Լոռու մարզպետը ձեւացնում է, թե չգիտի, որ զանգվածային հանրապետականացումը հենց զոռով-շառով էլ կատարվում է` առաջարկելով կա՛մ ազատվել աշխատանքից, կա՛մ ընդգրկվել ՀՀԿ-ում: