Բրազիլիայի ոստիկանությունը խոստացել է հետաքննել այն տեղեկությունները, ըստ որոնց՝ երկրում ֆուտբոլի առաջնության անցկացման դեմ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանը մարտական փամփուշտներով կրակել է մարդկանց ամբոխի վրա:
Առաջնության՝ Բրազիլիա – Խորվաթիա առաջին խաղի օրը մոտ 300 մարդ երթով անցել է Ռիոյի Կապակաբանա լողափով, այնուհետև՝ ուղղվել դեպի ֆան-գոտի, ուր հարյուրավոր երկրպագուներ դիտում էին մեկնարկային խաղը: Ոստիկանությունը կանխել է բախումները:
«Ասսոշիեյթիդ պրեսս» գործակալության կողմից հրապարակված տեսանյութում կադրեր կան, որոնց վրա պատկերված տղամարդը, ենթադրաբար` ոստիկանը, ատրճանակից կրակում է ամբոխի վրա. հայտնում է BBC-ն: