ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ
Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին Adidas-ը Ռուսաստանի հավաքականի համար հատուկ հանդերձանք է նախապատրաստել: Ռուս խաղացողները կստանան շոգ եղանակին խաղալու համար հատուկ պատրաստված մարզաշապիկ եւ ձեռնոցներ: Դրանք կպահվեն սառեցնող խցիկներում, որպեսզի ընդմիջումների եւ մարզումների ժամանակ ապահովեն զրոյին մոտ ջերմաստիճան: Բրազիլիայի առաջնության ընթացքում նման հանդերձանք կկրի 9 ֆուտբոլային հավաքական, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան, Արգենտինան եւ Կոլումբիան:
4,5 ՄԼՐԴ՝ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԵՐԻՆ
Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ակնկալվում է 4,5 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ, հայտնել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն:
Առաջնության անցկացման կազմակերպման ծախսերը կազմում են 2 մլրդ դոլար, որից մոտ մեկ միլիարդը ներդրվել է անմիջապես Բրազիլիայում:
Առաջնությունը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 13-ը, Բրազիլիայի 12 քաղաքներում:
«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ն ՉԳՆԱՀԱՏԵՑ ՖԱԲՐԵԳԱՍԻՆ
«Բարսելոնա»-ի պաշտպան Խերար Պիկեն գոհ չէ ակումբի իր թիմակից Սեսկ Ֆաբրեգասի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից: Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը, հավանաբար, շուտով կլքի ակումբը՝ տեղափոխվելով Անգլիայի առաջնություն: Սեսկի խաղն ինձ դուր է գալիս: Գիտեմ, որ նա այժմ դժվար շրջան է անցնում, քանի որ ակումբը նրան չի գնահատում ինչպես պետք է: Իհարկե, ես ուզում եմ, որ նա մնա»,- հայտնել է Պիկեն: