Երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բացատրել է, թե ինչու ինքը չմիացավ Հայ ազգային կոնգրեսին: Բաղդասարյանը մասնավորապես ասել է. «Ես երբեք չէի միանա մի կուսակցության, որը բացահայտ քարոզչություն է անում ոչ միայն ՕԵԿ-ի, այլ նաեւ իմ անձի նկատմամբ` անվանելով ինձ նույնիսկ ազգի դավաճան, իսկ այն պնդումը, թե ես միացել եմ Սերժ Սարգսյանին պաշտոն ստանալու համար, սխալ է, որովհետեւ ես մինչ այդ էլ պաշտոն ունեի եւ նույնիսկ հանրապետության երկրորդ դեմքն էի»:
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Արթուր Բաղդասարյանի վերոնշյալ հայտարարությունները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անլուրջ կլինի անդրադառնալ մի քաղաքական գործչի, ով իրենից ոչինչ չի ներկայացնում: Իմ ասածների ապացույցը կերեւա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում:
ՀԱԿ եւ «Հանրապետություն»
կուսակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես չգիտեմ, թե նա ինչ նպատակով է նման հայտարարություն արել, չեմ ուզում ինքս նրան գնահատական տալ, ժողովուրդն ու հասարակությունը նրան արդեն գնահատական տվել են եւ կտան:
ՀԱԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Արթուր Բաղդասարյանը դավաճան է: Նրան Ռ.Քոչարյանը դավաճանության համար հեռացրեց, հիմա էլ Սերժ Սարգսյանի մոտ է, չգիտեմ` ինչ կարող եմ ասել նման մարդու մասին:
ՀԱԿ անդամ
Պատրաստեց` ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ