Ռուսաստանի ՆԳՆ հակակոռուպցիոն վարչության պետի նախկին տեղակալ Բորիս Կոլեսնիկովը կյանքին վերջ է տվել՝ օգտվելով այն հանգամանքից, որ հանել են իր ձեռնաշղթաները. տեղեկացնում է ria.ru-ն:
Քետաքննության տվյալներով՝ նախկինում գեներալն արդեն 2 անգամ ինքնասպանության փորձ էր կատարել:
«Մեղադրյալը երկու իրավապահների ուղեկցությամբ մտել է զուգարան: Ընդ որում, հրահանգավորման համաձայն՝ նրա ձեռնաշղթաները հանվել են: Անսպասելի կերպով դուրս վազելով զուգարանից՝ Կոլեսնիկովը հասել է պատշգամբ և ցած նետվել: Ստացված վնասվածքներից նա մահացել է», – հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Ինչպես հայտնել է գեներալի փաստաբաններից մեկը, արտակարգ դեպքը պատահել է քննչական կոմիտեի շենքում, ուր Կոլեսնիկովը կանչվել էր հարձաքննության:
Իր նախկին պետ Դենիս Սուգրոբովի և այլ գործընկերների հետ միասին՝ Կոլեսնիկովը մեղադրվում էր իրավասությունների գերազանցման հետ կապված աղմկահարույց գործով. տեղեկացնում է ria.ru-ն:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, որը հղում է կատարում գեներալի փաստաբան Գեորգի Անտոնովին, Կոլեսնիկովն իրեն վայր է գցել 6-րդ հարկից այն պահին, երք քննիչները դուրս են եկել հարցաքննության սենյակից և գեներալին միայնակ թողել: