ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՕՐԻՆԻ ԱԶԱՏՈՒՄ

Դպրոցներում շարունակվում է ուսուցիչներին աշխատանքից անօրինական հեռացնելու գործընթացը։ Երեկ հեռացվել է Արագածոտնի մարզի Զովասար համայնքի մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաների ուսուցիչ Տիգրան Սարգսյանը։ Պատճառը, ըստ նրա՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ընդվզելն է։ Որպես աշխատանքից հեռացվելու հիմնավորում ընտրվել են «անհարգի բացակայություններ»-ը. «Ես կուտակայինի դեմ դիմումը գրեցի եւ դրանից հետո միայն ազատվեցի աշխատանքից,-«Ա1+»-ին ասել է հեռացված ուսուցիչը:

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է «Բիզնեսի եւ իրավունքի ոչ պետական կրթական հաստատության երեւանյան մասնաճյուղին» տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը:

ՆԱԵՎ ԱՍՏԱՆԱՆ

Երեկվա դռնփակ նիստում Քառյակը վերջնականապես համաձայնեցրել է իշխանություններին ներկայացվելիք պահանջների համատեղ տեքստը: Այն կհրապարակվի այսօր` համատեղ ասուլիսում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանը հայտնել է, որ համատեղ հայտարարության մեջ ներառվել է նաեւ Աստանայի հանդիպմանն ու Ղազախստանի նախագահի հայտարարության հետ կապված կետ:

ԳՆԱ, ՈՐ ԻՆՉ ԱՆԻ

Հունիսի 10-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 9-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ` ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ

«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շատ անհանգիստ է, ավելի անհանգիստ, քան սովորաբար: Տեսակետներ կան, որ այդ լարման նոր փուլը կապ ունի Աստանայում տեղի ունեցածի հետ: ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանի հետ միմյանց անվտանգությունն ապահովելու պարտավորություններ ունենք, բայց ստացվում է անպես, որ մեր գործընկերը հայտարարություն է անում, որը լիցք է տալիս մեր զինվորների կյանքը վտանգելուն»,-երեկ հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` առաջարկելով հրավիրել ԱԳ նախարարին, որպեսզի ճշգրտումներ անեն Ղազախստանի հետ երկկողմ պայմանավորվածությունների վերաբերյալ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համաձայնել է առաջարկին` նկատելով, սակայն, որ կանխակալ տեսակետներով արդյունքի չեն հասնի:

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին եւ Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին: Իր շնորհավորական ուղերձում նա բարգավաճում եւ շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը: Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ երեկ այցելել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, դեսպանատան աշխատակիցներին:




Լրահոս