Մեր օրերում դժվար է գտնել սրտացավ մարդկանց: Այդուհանդերձ, խնդրում ենք ընթերցել ներքեւում տեղադրված նյութը եւ ուժերի ներածին չափով օգնել Արփինե Հարությունյանին, որպեսզի նա հրաժեշտ տա հիվանդանոցին եւ վերադառնա այն կյանքին, որով ապրել է 18 տարիների ընթացքում:
Արփինե Հարությունյանը 18 տարեկան է: 2011թ-ի մայիսի 12-ից սկսել է սուր ցավեր զգալ ոտքի շրջանում: Տեսնելով, որ ցավերը չեն դադարում, ծնողները նրան տեղափոխել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն: Անցնելով բազմաթիվ հետազոտություններ` պարզ է դարձել, որ աղջկա մոտ աջ ոտնաթաթի առաջին մատի հիմնական ֆալանգի Յուինգի սարկոմա է: Արփինեն հայտնվել է հոգեկան ծանր կացության մեջ: Նրան նշանակել են քիմիաթերապիա` 21 օրը մեկ, որի ամեն մի կուրսն արժե 400.000 դրամ: Ամեն կուրսից հետո աղջիկը, ճիշտ է, ունենում է սրտխառնոցներ, մի քանի օր չափազանց թույլ է լինում, բայց հետագայում ավելի լավ է զգում իրեն: Բացի քիմիաթերապիայից, նրան անհրաժեշտ է նաեւ շտապ վիրահատություն` 5 միլիոն դրամ արժողությամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արփինեի մայրը` Նաիրան, պատմեց, որ մինչ այժմ իրենց ընտանիքին մեծ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ընկերները եւ հարազատները, բայց այս պահին նրանց հնարավորություններն էլ են սպառվել: Բարեբախտաբար, չարաբաստիկ հիվանդությունը դեռ չի հասցրել ճյուղավորվել Արփինեի օրգանիզմում, ուստի ուռուցքը վիրահատության միջոցով հնարավորինս արագ հեռացնելու դեպքում հնարավոր է հաղթահարել հիվանդությունը: Արփինեի բանկային հաշվեհամարն է` 24139001528700` «Յունիբանկ» «Կինո Նաիրի»-ի մասնաճյուղ: Կարող եք կապվել նաեւ աղջկա եղբոր հետ` 055-19-87-88 հեռախոսահամարով:
Դիմում ենք բոլոր բարի մարդկանց` օգնե՛ք փրկել Արփինեի կյանքը, Ձեր ամենափոքր ֆինանսական աջակցությունն անգամ կարող է որոշիչ լինել:
ՕԳՆԵ՛Ք ՓՐԿԵԼ ԱՐՓԻՆԵԻ ԿՅԱՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ