«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յունիբանկ»-ը պահանջում է yerkir.am-ից հրապարակավ ներողություն խնդրել ստահոդ լուրեր տարածելու համար: Ս.թ. հունիսի 5-ին եւ հունիսի 9-ին yerkir.am կայքում հրապարակվել է ապատեղեկատվություն, որն ակնհայտորեն միտված է «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործարար համբավի եւ հեղինակության արատավորմանը: Հաշվի առնելով հրապարակված տեղեկատվության անհեթեթությունը եւ ակնհայտ դիտավորությունը` վարկաբեկելու բանկի գործունեությունը, անգամ ավելորդ ենք համարում պատասխանել տվյալ «վերլուծական» հոդվածներին: Կարծում ենք, հանրությունը քաջատեղյակ է, որ «Յունիբանկ»-ը Հայաստանի ամենավստահելի եւ կայուն բանկերից մեկն է, ինչի մասին վկայում են մեր ֆինանսական ցուցանիշները եւ 240 000 հաճախորդների թիվը:
Միեւնույն ժամանակ պահանջում ենք yerkir.am-ի խմբագրությունից սեղմ ժամկետներում հրապարակավ ներողություն խնդրել ստահոդ լուրեր տարածելու համար: Բանկը նաեւ իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում դիմել դատարան` բարի համբավը եւ իր հաճախորդների շահերը պաշտպանելու համար:




Լրահոս