ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓԱՌԱՏՈՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի Ինդոնեզիայի Սումբա կղզում անցկացվում է պատերազմի փառատոն, որը կրում է «Պասոլա» անունը: Ինդոնեզացիների մոտ սա յուրահատուկ տոն է: Թե տարվա մեջ որ օրը կնշվի այս տոնը, որոշում են իրենց կրոնավորները: Բնիկների համար «Պասոլա»-ն համարվում է ամենասպասված եւ ամենասիրելի տոնը: Ըստ ավանդույթի` տոնակատարությունը սկսվում է վաղ առավոտից ծովային որդեր հավաքելով: Այնուհետեւ փառատոնի մասնակիցները տեղավորվում են հրապարակում, որտեղ պետք է տեղի ունենան մարտերը: Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Հակառակորդ խմբերի հեծյալները միմյանց ուղղությամբ նիզակներ են նետում: Տեղացիները հավատում են, որ մարտիկների արյունը հողն ավելի բերրի է դարձնում եւ նպաստում առատ բերքատվությանը:




Լրահոս