ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կենտրոնի ոստիկանության շենքում

Երեկ երեկոյան մի խումբ երիտասարդներ հավաքվել են Աֆրիկյան տան մոտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու պատմամշակութային շինությունը քանդելու առիթով: Որպես բողոքի նշան՝ նրան քանդել են Աֆրիկյանների տան տարածքը շրջապատող շինարարական պարիսպները: Դրանից հետո ոստիկանները Կենտրոնի բաժանմունք են բերման ենթարկել նրանց: Երեկոյան երիտասարդներին է այցելել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ամենայն հավանականությամբ, նրանց նկատմամբ կկիրառվի վարչական վարույթ, եւ բոլորն էլ ազատ կարձակվեն՝ հետագայում տուգանք վճարելով:




Լրահոս