ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2012 թվականին ծխելու դեմ նոր մշակված ծրագրեր, միջոցառումներ արդեն կա՞ն: Ինչքանո՞վ են օգնում նման տիպի միջոցառումները, ծխողների թիվը գոնե մի քիչ պակասո՞ւմ է:

Մարինե Սահակյան, 29 տարեկան, մանկավարժ


ՊԱՏԱՍԽԱՆ. 2012 թվականին ծխելու դեմ հատուկ մշակված ծրագրեր արդեն կան, միջոցառումների ցանկը պատրաստ է: Նոր քայլեր են ձեռնարկվում, տարբեր տեսակի միջոցառումներ են նախատեսված, դպրոցականների շրջանում ուսումնական ծրագրեր, հետազոտություններ կիրականացվեն: Նաեւ բժիշկների համար հատուկ ուղեցույցներ են մշակվել:
Նման տիպի ծրագրերը, անշուշտ, նպաստում են նրան, որ գոնե ծխողների թիվը չաճի: Ըստ վիճակագրական տվյալների` վերջին 10 տարիների ընթացքում տղամարդկանց մոտ ծխելու հետ կապված ավելի շատ է նվազում նկատվում, քան կանանց մոտ: Վերջիններիս դեպքում, հակառակը, ծխողների թվի աճ կա: Դեռահասների մոտ  նույնպես նվազում է նկատվում, կարեւորը` թիվը չի աճում:

ՀՀ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, ծխողների ընդհանուր թիվը չի պակասում, պարզապես տղամարդիկ առաջնությունը զիջում են կանանց: Դեռ լավ է, որ դեռահասների շրջանում ծխախոտամոլությունը չի աճում, ինչը հույս է ներշնչում, որ ինչ-որ ժամանակ հետո ծխողների թիվը կկրճատվի:




Լրահոս