Դիահերձարանում ողջ կին է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական դիահերձարաններից մեկի սառնարանում կենդանի կին են հայտնաբերել: Դիահերձարանի աշխատակցուհին նկատել է, որ դիակների համար նախատեսված սառնարաններից մեկի դուռը կիսաբաց է, և կարծել է, որ գործընկերներն են այն բաց թողել: Սակայն, ներքին ձայնի դրդմամբ կինը ներս է նայել և սարսափահար եղել: Պարզվել է, որ այնտեղ ողջ մարդ կա:

Ինչպես պարզաբանում է Shanghai Daily-ն, այդ սառնարաններում պահպանվում են անհայտ կամ հուղարկավորման ենթակա մարկինները: Ցզյանդին շրջանում տեղի ունեցած միջադեպն անմիջապես հայտնվել է հեռուստաեթերում և սոցցանցերում: Պատմությունն ավելի զարմանալի է դարձել, երբ ինքը՝ «հանգուցյալը», պատմել է, թե ինչու է հայտնվել սառնարանում:

Ինչպես պարզվել է, 70-ամյա կինը ցանկացել է ինքնասպան լինել: Նրան հաջողվել է աննկատ մնալով դիահերձարան մտնել, որտեղ նա ծածկվել է սավանով: Կնոջ ծրագիրը չի իրականացել, քանի որ սառնարանն անջատված է եղել: Չինացի կինը տառապում է դեպրեսիայից և մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել:




Լրահոս