
Ժամանցի բազմաթիվ ձևեր կան, և Armlur.am-ի զրուցակիցները, ինչպես մեր հարցումը պարզեց, նախընտրում են հատկապես ազատ ժամանակն անցկացնելու այն տարբերակները, որոնք մեծ ծախսեր չեն պահանջում:
Մասնավորապես հարցվողների մի մասը նշեց, որ աշխատանքից և առօրյա հոգսերից հնարավոր է կտրվել զբոսանքի միջոցով՝ հեռուստացույց դիտելով կամ խաչբառեր լուծելով:
Թեև գործազրկությունը մեր երկրում բարձր տոկոս է կազմում, այնուամենայնիվ մեր հայրենակիցներից շատերը, պարզվեց, որ ազատ ժամանակ ընդհանրապես չեն ունենում: Եվ, ցավոք, հանգստի կամ զվարճանքների մասին մտածելու հնարավորությունից զուրկ են լինում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան, Աշոտ Գաբրիելյան