Թասիբի հա՞րց է ընդդիմությանը մերժելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառյակի ցանկությունները լավն են  այն իմաստով, որ  ընդդիմությունը պետք է հասկանա, որ իրենք նույնպես կառավարման պրոցեսներին պետք է  մաս դառնան:

Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել էր, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում որոշ պահանջներ կատարել, քանի որ պոպուլիստական են, Սահակյանը նկատեց.

«Քաղաքական թիմեր են, նաև պոպուլիզմը պիտի լինի, բայց պոպուլիզմը պիտի առանձնացնել ու փորձել պրակտիկ ձևով խնդիրները լուծել»:

Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն դիտարկումը, թե Սերժ Սարգսյանն ավելի շուտ իր ձեռքը կկտրի, քան թե կստորագրի մի փաստաթուղթ, որով փոփոխություն կարվի ընտրական օրենսգրքում, ԱԺ նախագահը պատասխանեց.

«Դա վարքագիծ է քաղաքական գործչի, որը փորձում է ակնհայտ դարձնել իր մոտեցումները. և՛ իշխանական, և՛ ոչ իշխանական ուժերի մոտ ակնհայտ է կուրծք ծեծելու գաղափարախոսությունը. դա ինձ համար ընդունելի չէ, անհրաժեշտ է խնդիրներ առաջարկել ու հետամուտ լինել դրանց լուծմանը, ինչ վերաբերում է նրան, որ կարող են նախագահին կամ գործադիր իշխանության ղեկավարին թիրախային դարձնել՝ մտածելով, որ այս կան այն քաղաքական ուժի պատիվը ավելանում է, ես դրա կողմնակիցը չեմ», – հայտարարեց նա:

Սահակյանի համոզմամբ՝ ընդդիմությունը պատկեր է ներկայացնում, որ իրենք խեղճ են, որ իրենց որևէ առաջարկություն չի ընդունվում, սակայն այդպես չէ:

 Հարցին՝ այսպես ասած թասիբի հարց է ընդդիմությանը մերժելը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Թասիբի հարց չկա, եթե այդ ճանապարհով շարունակենք, ապա մի պահ է գալու, որ կուսակցություններն աղանդների կվերածվեն. նրանք բոլորը հայեր են, և նրանց պահանջները պիտի լսես, այլ բան է՝ որքանով կընդունես»:




Լրահոս