Փակ են Սելիմի լեռնանցքը, Արագածի եվ Ապարանի միջհամայնքային որոշ ավտոճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները:Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, իսկ Արագածի և Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են ,ՃՇՇե-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:




Լրահոս