Վաղը խորհրդարանում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ»:
Նշենք, որ այսպիսի որոշում կայացվեց այն բանից հետո, երբ հերթական քառօրյայի ընթացքում ընդդիմադիրները բարձրացրեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված խորհրդարանական լսումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Այսօր էլ պարզ դարձավ, որ վաղն այս լսումներից հետո կանցկացվի նաև գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը:
Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքները շատ են, և ավարտուն որևէ բան չկա: