“Շաբաթ օրը ԵԿՄ 9-րդ համագումարին ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետ` Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, որին երկու անգամ ԵԿՄ-ից հեռացրել են”,- գրում է Ժողովուրդ-ը: Ժողովուրդ-ը փորձել է Խաչատրյանից պարզել, թե այդքանից հետո ինչու է ընդունել ԵԿՄ-ի հրավերը:”Ես հրավիրված էի համագումարին, բա եթե ես “Երկրապահ”-ի համագումարին չգնամ, դու գնա՞ս: Մինչև հիմա հրավիրատոմսն էլ մոտս ա, գիտեի, որ պիտի հարցնես, դրա համար պահել եմ, որ քեզ ցույց տամ: Ո՞վ ա հեռացրել, ինձ ոչ մեկն էլ չի հեռացրել, նման բան չկա”,- պատասխանել է Սուրեն Խաչատրյանը: “Մարզպետին հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն է իրեն տարիներ առաջ հեռացրել ԵԿՄ-ից”,- հավելում է Ժողովուրդ-ը:
ԵԿՄ 9-րդ համագումարին ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետ` Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, որին երկու անգամ ԵԿՄ-ից հեռացրել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ