29 մետրանոց պատի տակ մնացած եզդին հացադուլ է հայտարարում. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեցին ազգությամբ եզդի աղջիկ փախցնելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Էդիկ Ազմանյանի հարազատները և հայտնեցին, որ Էդիկի  կրտսեր եղբայրը` Մամիկոնը, պատրաստվում է հացադուլի անցնել:

Տեղեկացնենք, որ դատապարտյալը ևս հայտարարել է հացադուլ:

Ազմանյանի մորեղբայրը` Ռոմանը, հայտնեց, որ հացադուլի մեջ մտնել պատրաստվող Մամիկոնը վերջերս է վիրահատվել այն բանից հետո, երբ պատ շարելու ժամանակ իր որովայնին է ընկել 29 մետրանոց պատը:

«Հիմա էլ այդ վիրահատած տեղն անցք ունի և հեղուկ է արտադրում, ինքն էլ ուզում է հացադուլ հայտարարել` ի նշան բողոքի ու դատարանի անարդար վճռի: Մենք էն մարդիկ չենք, որ լուռ նստենք, մենք պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չհասնենք մեր ուզած արդարությանը: Ես միայն մի բան գիտեմ, որ կամ մի կողմից կամ մյուս կողմից հաստատ զոհեր են լինելու, էս պատմությունը դեռ շատ ջուր կքաշի»,- վրդովված ասաց դատապարտյալի մորեղբայրը:

Վերջինս հայտնեց նաև, որ աղջիկը, ում փախցրել էր Էդիկը, այլևս չի կարող ուրիշի հետ ամուսնանալ, քանի որ իրենց ազգային օրենքների համաձայն` մի հոգու կողմից փախցված աղջիկն այլևս ուրիշի հետ ապագա ունենալ չի կարող, որքան էլ ինքը հրաժարվի կամ վերադառնա հայրական օջախ:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի այն վճիռը, որով անչափահաս Ն.Ա.-ին փախցրած Էդիկ Ազմանյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման:

Տաթև Հարությունյան




Լրահոս