Փոփոխություն` Արշակունյաց և Գ. ՆԺդեհի խաչմերուկի երթևեկությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երթեւեկության բարելավման նպատակով` ս/թ. հունիսի 17-ից Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի եւ Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթեւեկության կազմակերպման փոփոխություն։ Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի

Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթեւեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ.ՆԺդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթեւեկությունը` Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթեւեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթեւեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթեւեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ եւ Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ.ՆԺդեհի փողոցով երթեւեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։

Ժամանակին նույն սկզբունքով է կազմակերպվել նշված խաչմերուկի երթեւեկությունը հակառակ ուղղությամբ` Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով դեպի Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկ երթեւեկելիս։ Նշված ուղղությամբ երթեւեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Գ.ՆԺդեհի հրապարակ երթեւեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթեւեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ եւ Արշակունյաց Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթեւեկել դեպի Գ.ՆԺդեհի հրապարակի ուղղությամբ։ Գ.ՆԺդեհի փողոցով երթեւեկելիս Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում երկու ուղղություններից էլ ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է։




Լրահոս