Որտեղից է Արագած Ախոյանը մեկ տարում ավելի քան 37 մլն վաստակել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը ծնվել է 1962թ. օգոստոսի 29-ին Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում:  Նա դասվում է այն քիչ պաշտոնյաների թվին, ովքեր ծառայել են բանակում: 1982-1984թթ. Ա. Ախոյանը ծառայել է խորհրդային բանակում: 

Փաստորեն` նա բացի պատգամավորական  գործունեությունից, սեր ունի նաև արվեստի հանդեպ: 1985թ. ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 

Պատգամավորը հանդիսանում է մի շարք ՍՊ-ների հիմնադիր տնօրեն:  2001-2002թթ.` «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ որպես հիմնադիր տնօրեն, 2003-2004թթ.` «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, 2004-2010թթ.`  «Հայկ Արշին» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, այնուհետև` նախագահ: 

Ազգային ժողովի պատգամավոր համամասնական ընտրակարգով  ընտրվել է ԲՀԿ-ից:
2012թ. մայիսի 6-ին  կրկին Ազգային ժողովի  պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 

Անդրադառնանք ԲՀԿ պատգամավորի դրամական միջոցներին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը բավական հետաքրքիր փաստեր է ներկայացնում: Պարզվում է` Ախոյանը ոչ մի շարժական կամ անշարժ գույք չունի:

Նորմալ է, երբ նրանք իրենց հայտարարագրում իրական տվյալներ չեն ներկայացնում: Սակայն, այստեղ հետաքրքրություն է ներկայացնում մեկ այլ հանգամանք: Պատգամավորը ոչ միայն գույք չունի, այլև կուտակած գումարներ: Նրա հայտարարագրում դրամական միջոցներ հատվածը դատարկ է: Սակայն մեկ տարվա ընթացքում նա կարողացել աշխատավարձի և շահաբաժնի շնորհիվ մոտ 38 մլն դրամ վաստակել:

guyq

guyq1




Լրահոս