
Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սամուել Էտոն բաց կթողնի Բրազիլիայի աշխարհի առաջնության խմբային փուլի մյուս հանդիպումենր: Հարձակվողը բաց է թողել թիմի մարզումները շաբաթ և կիրակի օրերին: Էտո’ն խնդիրներ ունի աջ ոտքի հետ:
Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում կամերունցիները պարտվեցին Մեքսիկային նվազագույն հաշվով: Հունիսի 19-ին նրանք կխաղան Խորվաթիայի, իսկ 23-ին` Բրազիլիայի հետ: