Արարատում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել, հոսպիտալացվել է 3 բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին` ժամը 20.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի թիվ 84 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ։ Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ հրդեհի հետևանքով ձեռքերի և ոտքերի 2-րդ և 3-րդ կարգի այվածքներով Արարատ քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն տան բնակիչներ`1963թ. ծնված Դաչին Մշոյանը, 1969թ. ծնված Հովհաննես Արարատյանը և 1960թ. ծնված Վաչագան Կարապետյանը, որոնք ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից: 




Լրահոս