Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում այսօր հանդիպեցին Իրանի եւ Նիգերիայի հավաքականները:
Առաջին խաղակեսն ընթացավ աֆրիկացիների առավելությամբ, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց: Նույնն էլ երկրորդ խաղակեսում: Նշենք, որ Իրանի ազգային հավաքականում հայ ֆուտբոլիստ է խաղում: Նա 31 ամյա Անդրանիկ Թէյմուրեան է:
ԱԱ-2014. F խումբ, առաջին տուր
Իրան – Նիգերիա՝ 0:0