
Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը, ամփոփելով ՌԴ տարածքում միգրացիոն հոսքերը, արձանագրել է, որ երկրում աճել է ներգաղթյալների թիվը,- գրում է “Կոմերսանտ”-ը: Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ՌԴ մշտական բնակչության թիվն աճել է 189 հազարով` հասնելով 143 մլն-ի: Պաշտոնական տվյալներով` Ռուսաստան միգրացիոն հոսքերն աճել են հատկապես Բելառուսից ու Ղրղզըստանից: 2011 թ. առավելագույն աճ են գրացել Ուզբեկստանից (62.6 հազար մարդ), Ղրղզըստանից (40.7 հազքար), Տաջիկստանից (34.1 հազ.), Հայաստանից (31.7 հազ.), Ղազախստանից (30.4 հազ.) ՌԴ ժամանած միգրանտները: Մեծ չէ ՉԺՀ-ից ժամանած միգրանտների թիվը` ընդամենը 6.6 հազար մարդ: