«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարությունը առաջիկայում պատրաստվում է նոր վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ այսպես կոչված «նոր սերնդի ՀԴՄ-ների» խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով:
Կառավարությունը նման քայլը հիմնավորում է նրանով, որ այդ ՀԴՄ-ները որոշ կատեգորիայի տնտեսվարողների պետք է տրամադրվեն անվճար:
Դրանց մեջ են մտնում, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի խանութները եւ առեւտրի եւ սպասարկման ոլորտում գործող այլ «փոքր» տնտեսվարողներ: Եվ այնուամենայնիվ, այդ ՀԴՄ-ների ներդրման շուրջ կան լրջագույն կասկածներ:
Խնդիրն այն է, որ մասնագետների գնահատմամբ, ընդամենը 50-60 դոլար ինքնարժեք ունեցող այդ սարքերը թայվանական մի ընկերությունից գնվում են մոտ 400 դոլարով: Ընդ որում, դրանք արտադրվում են բացառապես Հայաստանի համար եւ դրանց ներկրմամբ զբաղվում է միայն մեկ ՊՈԱԿ՝ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակը», որի գործունեությունը իրականացվում է հույժ գաղտնիության քողի տակ: Եվ լուրջ կասկածներ կան, որ այստեղ կարող են լինել հսկայածավալ «ատկատների» սխեմաներ։ Ու փաստորեն այդ սխեմաների համար վարկ է վերցվելու, որը փակելու են մեր հաջորդ սերունդները»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում