«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Ռուբեն Հայրապետյանը:
Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում Ռ. Հայրապետյանին շատ հաճախ կարելի է տեսնել Արցախի «Արմենիա» հյուրանոցում: Բանն այն է, որ Ռ. Հայրապետյանն Արցախում սկսել է շատ մեծ ներդրումներ կատարել տարբեր բիզնես ծրագրերում ու շատ հաճախ է լինում Արցախում՝ անձամբ հետեւելու այնտեղ կատարվող աշխատանքներին:
Ռուբեն Հայրապետյանն իր սովորության համաձայն, Արցախ է գնում մի քանի «ջիպերի» ուղեկցությամբ: Ու արցախցիներն էլ արդեն գիտեն, որ «88» պետհամարանիշերով ավտոմեքենաներն ուղեկցում են նախկին ԱԺ պատգամավորին:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: