Կիեւում հայ համայնքը պատրաստվում է ղեկավարի ընտրություններին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 19-ին Կիեւի՝ մոտ 70 հազարանոց հայ համայնքը պատրաստվում է նոր ղեկավարի ընտրություններին: Երեկվա դրությամբ առաջադրվել էր 2 թեկնածու՝ Սամվել Խաչատուրովը եւ Նորիկ Գեւորգյանը: Սակայն Ս. Խաչատուրովին հայ համայնքի քվեարկության հանձնաժողովը հեռացրել է թեկնածուների շարքից:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ինչն է եղել նման որոշման պատճառը, եւ ինչպես հայտնեցին հայ համայնքի ներկայացուցիչները. «Խաչատուրովը հայերեն չգիտի, նա զտարյուն հայ չէ, դրա համար էլ մենք չցանկացանք նրան տեսնել հայ համայնքի ղեկավարի պաշտոնում»:

Բացի այդ, 1in.am-ում Ս. Խաչատուրովը բացասական էր արտահայտվել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեության վերաբերյալ, ինչը եւս դուր չէր եկել հանձնաժողովի անդամներին: Սակայն, Ս. Խաչատուրովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը դեսպանի մասին վատ բաներ չի ասել, ընդհանրապես սխալ հարցազրույց է հրապարակվել իր անունից»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս