
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԳՆ-ն նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ռուսերեն գրքույկների հրատարակություն: Սակայն, դատելով այս նպատակով արված ծախսերից, իշխանությունները որոշել են նաեւ այստեղ «ատկատ անել»:
Բանն այն է, որ «Նախիջեւան», «Շուշիի վերածնունդը» եւ «Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց Արցախի Հանրապետության սահմանները» գրքույկների դիզայներական ծառայությունների համար ԱԳՆ-ն ՀՀ պետական բյուջեից ծախսել է 821 հազար դրամ կամ ավելի քան 2000 դոլար:
Հատկանշականն այն է, որ եթե այդքան գումարը ծախսվել է միայն դիզայներական ծառայությունների համար, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ապա կարելի է ենթադրել, թե տպագրության համար ինչքան մեծ գումարներ կծախսեն:
Փաստորեն, իշխանությունները ոչ մի պարագայում չեն կարող առանց «ատկատ»-ի գործ անել, անգամ Արցախի հարցում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: