
Մոսկվայի մետրոպոլիտենի “Չկալովսկայա” կայարանի նախասրահում այսօր առավոտյան հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ: Դեպքի վայր են կանչվել սակրավորներ,- գրում է utro.ru -ն: Այս պահին տարածքը փակ է: “Մարդիկ տարհանվել են: Կայարանի նախասրահը փակ է բոլոր ուղեւորների համար: Ներկայում կայարանը չի աշխատում”,- գործակալությանն ասել են իրավապահները: