
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հրապարակի» տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններն առանձնապես անամպ չեն: Ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների, երկրորդ նախագահը գտնում է, որ հանուն Հովիկի ու նրա պոպուլիզմի բավարարման իրենք հո «փուռը չե՞ն տալու իրենց պրոյեկտներն ու քաղաքական նպատակները», եւ այդ մասին հասկացրել է Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանը մինչեւ աշուն ժամանակ է վերցրել:
Ի դեպ, որոշ տեղեկություններով, Քոչարյանը նաեւ Գագիկ Ծառուկյանին հասկացրել է, որ հակառակ դեպքում ինքն «այլընտրանքին» այլընտրանք կգտնի: Ում մասին է խոսքը, առայժմ չի խոսվում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: