Սպանվել է բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կեմերովոյի շրջանի Պրոկոպյևսկ քաղաքում իր մեքենայի մեջ սեփական բակում գնդակահարվել է բռնցքամարտի ՌԴ չեմպիոն Մաքսիմ Լիմոնովը: Երկու անգամ դատապարտված մարզիկն ավտոմեքենայի մեջ աղջկա հետ է եղել, ով չի տուժել:

Սպանությունը կատարվել է հունիսի 17-ի գիշերը, երբ բռնցքամարտիկը բացել է մեքենայի դուռը և պատրաստվել դուրս գալ փողոց: Լիմոնովի հետ եղած աղջիկը շտապ օգնություն է կանչել, մարզիկը, սակայն, ստացված վնասվածքներից տեղում մահացել է, տեղեկացնում է Интерфакс-ը:

Բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոնը 2011թ.-ին երկու անգամ կանգնել է դատարանի առջև` իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության և կեղեպուտի համար, սակայն երկու անգամ էլ նա պայմանական ազատազրկման էր դատապարտվել:




Լրահոս